06 / Հուլիս / 2022 : 13-47

Բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են․ ԱՆ

Աշտարակ քաղաքի բանկերից մեկում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած յոթ քաղաքացիներից մեկը մահացել է, չորսը հոսպիտալացվել են ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Նրանցից մեկը ստացել է 4-րդ աստիճանի այրվածք, մյուս տուժածների այրվածքի խորությունը գնահատվում է 2-3 աստիճանի: Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Առողջապահությոն նախարարությունից։

Տուժածներից ևս երկուսը թեթև վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19642անգամ
Վերջին լուրեր