06 / Հուլիս / 2022 : 18-15
                
                    
                        Եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումներն ապաշրջափակման հարցում. ՌԴ ԱԳՆ
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցով եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգման շուրջ:  Այս մասին ասել է  ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
Նա նշել է, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով փոխվարչապետերի նախագահությամբ աշխատանքը եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում շարունակվում է:
«Եռակողմ աշխատանքային խմբի՝ Մոսկվայում հունիսի 3-ին կայացած 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև Պետերբուրգի տնտեսական ֆորումի շրջանակում շփումներում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները՝ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման տարբեր ասպեկտների հարցով: Ինչպես հայտնի է՝ եռակողմ աշխատանքային խմբում քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային և ավտոմոբիլային կապերի բացման հարցը՝ ի շահ Հայաստանի, Ադրբեջանի և նրանց հարևանների»,-ասել է Զայցևը:
Նա հավելել է, որ հստակ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում համանախագահներն իրենք այդ մասին առանձին կտեղեկացնեն լրատվամիջոցներին:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
                    
                    
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    5958անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է  Интерфакс -ը:
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
                            
                                11 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...
                            

                
                
                
                