Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
07 / Հուլիս / 2022 : 19-47

Ադրբեջանը կրակ է բացել Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա․ՊՆ

Հուլիսի 7-ին, ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 51383անգամ
Վերջին լուրեր