Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հուլիս / 2022 : 18-38

Ինչ–որ ես պահանջում էի, ոչինչ չի փոխվել. Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հրաժարականը պահանջելու մասին (տեսանյութ)

Ինչ–որ ես պահանջում էի, ոչ մի բան չի փոխվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել է նաեւ պատերազմից հետո։

«2020 թվականի հունիսին, երբ ես պահանջում էի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ես ասել էի, որ 4 ամիս ժամանակ ունենք, վտանգի տակ ենք, 4 ամիս անց պատերազմը սկսվեց։ Ես ինչ–որ կար՝ ասել եմ, բայց էսօր Փաշինյանը միակ մարդն էր, որ Կառավարությունում քննարկեց Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման հարցը, ասաց, որ սա զարգացում ապահովող նախագիծ է, շարժ է տուրիզմի զարգացման համար։ Ես Փաշինյանի հետ չեմ հանդիպել, իրենք նայելով էդ հարցը կարգավորել են»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։

Դիտարկմանը, թե ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջել է նաեւ պատերազմից հետո, Ծառուկյանն ասաց.

«Ինչ–որ ես պահանջում էի, ոչ մի բան չի փոխվել»։

Գագիկ Ծառուկյանը չմեկնաբանեց պետական բյուջեից իրեն պատկանող «Շանգրի լա» խաղատան տուրքերը փոխհատուցելու վերաբերյալ Կառավարության նախագիծը։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 24532անգամ
Վերջին լուրեր