09 / Հուլիս / 2022 : 18-26
Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ-որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը. Ծառուկյանը՝ Քրիստոսի արձանի մասին (տեսանյութ)
Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրվելու է Հատիս լեռան վրա, որովհետեւ դիրքը շատ լավն է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով հարցին, թ ինչու է որոշվել Հիսուսի արձանը Հատիս լեռան վրա տեղադրվել։
«Ամբողջ Հայաստանից որտեղից էլ նայես՝ սա երեւում է, ինքներդ էլ եղաք այստեղ, տեսաք, թե ինչ դիրք ունի»,– ասաց Գագիկ Ծառուկյանը եւ նշեց, քանի որ խոսակցություններ են եղել, թե պետք չէ, որ արձանը լինի պատմամշակութային տարածքներում, իրեն ընտրել են ոչ պատմամշակութային տարածք։
Անդրադառնալով հարցին, թե որոշ ժամանակ առաջ ասել էր, թե արձանի կառուցումը ոչ միայն հոգեւոր ուղերձ ունի, այլեւ ներքին հակասությունները հաղթահարելու հնարավորություն է, հիմա կարծո՞ւմ է, որ այդ ուղերձը տեղ է հասել, հաշվի առնելով արձանի շուրջ խոսակցությունները, Գագիկ Ծառուկյանն ասաց.
«Ուղերձը արդեն տեղ է հասել, ամենակարեւորը, որ մենք կարողանանք մեր ժողովրդին համախմբել, լինի հույս, հավատ, առանց հույսի ու հավատի ոչ մի բան չի լինելու, եթե կա հավատ, հույս, ամեն ինչն էլ իրականանալի է»։
Գագիկ Ծառուկյանը նախընտրեց չմեկնաբանել Հայ առաքելական եկեղեցու՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրմանը դեմ լինելու հանգամանքը։
Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ դեպի Հատիս լեռ ճանապարհը բարեկարգվելու է, բացի այդ՝ կառուցվելու է 5 կմ երկարությամբ ճոպանուղի։
«Եթե Գագիկ Ծառուկյանը խառնվում է ինչ–որ գործի, ուրեմն դա պետք է լինի ամենալավը, ամենահարմարավետը, մենք սա ամբողջ աշխարհին ենք ներկայացնելու»,– ասաց Գագիկ Ծառուկյանը։
Ծառուկյանը, սակայն, չասաց, թե արձանը տեղադրելու համար որքան ներդրում է կատարելու։
Ծառուկյանի խոսքով` արձանի առաջին հարկում լինելու է թանգարան, արձանի տարածքում ոչինչ չի լինելու, իսկ լեռան ներքեւում լինելու են քոթեջներ, սրճարաններ:
«Ինչ–որ անհրաժեշտ է, որ մարդիկ գան հարմարավետ զգան իրենց»,– ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
38026անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
ՊԵԿ-ը սննկացնում է փոքր հյուրանոցներին
2018թ. հուլիսի մեկից ուժի մեջ մտած և մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը գործող հարկային օրենսգրքի 258 հոդվածը իսկական պատուհաս է դարձել շրջանառության հարկով աշխատող հյուրանոցների համար, որովհետև ըստ այդ...
22 / Հունվար / 2020
Մեզ համար նպատակային է աշխարհին ներկայանալը հայկական որակյալ ջրի տեսականիով. Վարդան Վահանյան
Բիզնես Ելակետ հաղորդաշարի հյուրը ARARAT GROUP USA գործադիր-տնօրեն Վարդան Վահանյանն է։
2016 թվականին պաշտոնապես բացվեց ARARAT GROUP ջրերի գործարանը՝ Արտաշատ քաղաքում: Մինչ բացումը շուրջ 12 տարի...
21 / Հունվար / 2020
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրը գյուղատնտես Դավիթ Դավթյանն է
Գյուղատնտեսությունն այսօր աղետալի վիճակում է։ Տասնյակ տարիների անգործության սխալ, սխալ գործունեության արդյունքները, ամեն ինչ թվերով է երևում։ Հողագործության ոլորտում ըստ պաշտոնական թվերի ...
23 / Հունվար / 2020
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) Հայաստանում մասնաճուղ է հիմադրել
Ամերիկյան Էլ էյ Սոլար գրուպ ընկերությունն (LA Solar Group) բանակցություններ է վարում Հայաստանում էլեկտրոմոբիլների՝ մարդատար էլեկտրական մեքենաների շուկան համալրելու և զարգացնելու նպատակով խոշոր...
31 / Հունվար / 2020
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 30-ին, կազմել է 478.69 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.11 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է...
30 / Մարտ / 2020
Կառավարության նիստը՝ ուղիղ
Կառավարության նիստը՝ ուղիղ
01 / Ապրիլ / 2020
Գազպրոմ Արմենիան մտադիր է թանկացնել գազը
Գազպրոմ Արմենիա փակ բաժնետիրական ընկերությունը և Տրանսգազ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը մտադիր են դիմել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`...
01 / Ապրիլ / 2020