12 / Մայիս / 2020 : 11-37

Լավ լուր Գեղարքունիքի մարզպետից
 

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը սոցցանցի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

Միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հաստատվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «Սեւան համայնքի Գրիբոեդով եւ Նալբանդյան փողոցների ասֆալտբետոնյա ծածկույթի հիմնանորոգում» ծրագիրը:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 104 միլիոն 39 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 62 միլիոն 423 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 41 միլիոն 615 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը: Գրիբոեդով փողոցում հիմնանորոգումը կիրականացվի 546, Նալբանդյան փողոցում՝ 1230 գծամետր երկարությամբ ճանապարհ:

Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ՝ նույն փողոցներում նախատեսված են եզրաքարերի քանդման եւ վերատեղադրման, անհրաժեշտության դեպքում` նոր բազալտե եզրաքարերի տեղադրման, դիտահորերի երկաթբետոնյա ծածկի սալերի բարձրացման կամ իջեցման, անհրաժեշտության դեպքում` նորերի տեղադրման, անձրեւաընդունիչների բարձրացման կամ իջեցման, ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքների մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերի ընթացքում:

 

Դիտվել է 32683անգամ
Վերջին լուրեր