12 / Հուլիս / 2022 : 11-18

Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղկի առաջին դեպքը

Ռուսաստանում կապիկի ծաղիկի առաջին դեպքն է գրանցվել, հիվանդությունը հայտնաբերվել է Եվրոպա կատարած ճանապարհորդությունից վերադարձած քաղաքացու մոտ։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ռուսաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը, հիվանդությունը հայտնաբերվել է մի երիտասարդի մոտ, ով վերադարձել է Եվրոպա կատարած ուղևորությունից և դիմել բժշկական հաստատություն՝ բնորոշ ցանով։ Հիվանդից վերցված կենսանյութերն անմիջապես ուղարկվել է հետազոտության։ Համապատասխան թեստեր անցկացնելու և կենսանյութի ուսումնասիրությունները հաստատել են կապիկի վարակը»,–նշվում է հաղորդագրության մեջ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 19501անգամ
Վերջին լուրեր