12 / Հուլիս / 2022 : 12-49

Չափազանց կարևոր քայլ է․ Մարուքյանը՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցի մասին

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին: Նա Facebook-ի իր էջում գրել է.

«Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ։ Եվ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։

Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։

Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով։

Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը»,-գրել է Մարուքյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Կարդացեք նաև առնչվող հրապարակումները՝

Պոլսո Հայոց պատրիարքն արձագանքել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Գարո Փայլանն անդրադարձել է Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցին
Դիտվել է 4810անգամ
Վերջին լուրեր