12 / Հուլիս / 2022 : 10-46

Պոլսո Հայոց պատրիարքն արձագանքել է Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին

Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը թվիթերյան իր էջում գրառում է արել` արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցին: Գրառման մեջ նշված է.


«Թուրքիոյ Նախագահ Վսեմաշուք Էրտողան և Հայաստանի Վարչապետ Մեծայարգ Փաշինեանի միջև կատարուած հեռախօսային զրոյցը եղաւ խաղաղութեան վերաբերեալ մեր յոյսերը ծաղկեցնող տօնական նուէր մը մեր աշխարհին համար, որ վրդովուած է պատերազմի լուրերով»:

Հիշեցնենք, որերեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Կարդացեք նաև՝ Գարո Փայլանն անդրադարձել է Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցին

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13326անգամ
Վերջին լուրեր