12 / Հուլիս / 2022 : 18-46

Պուտինը Թեհրանում առանձնազրույց կունենա Էրդողանի հետ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հուլիսի 19-ին կմեկնի Թեհրան, որտեղ կհանդիպի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Բանակցությունները տեղի կունենան սիրիական կարգավորման շուրջ Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների հանդիպման շրջանակում: Այդ մասին, Reuters-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նա հայտնել է, որ նույն օրը Թեհրանում Պուտինը առանձնազրույց կունենա Էրդողանի հետ:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 4697անգամ
Վերջին լուրեր