Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հուլիս / 2022 : 09-11

ՀՈՒԼԻՍԻ 13-Ի ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԽՈՅԵՐ

Այսօր, ի մի բերելով իրենց զգացմունքներն ու մտքերը, Խոյերի համար շատավելի դյուրին կլինի հարթել իրենց խնդիրները: Եւ նույնիսկ ժամանակ կմնա նոր ռոմանտիկ ծանոթությունների համար:

ՑԼԵՐ

Այսօր նույնիսկ ամենաանմեղ սիրահետումը Ցլերի համար շատ ավելի մեծ իրադարձության կվերածվի: Իրենց համար միանգամայն անսպասելի կերպով իրավիճակը դուրս կգա վերահսկումից՝ հարաբերությունները նոր մակարդակի տեղափոխելով:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր հենց այն օրն է, երբ դուք եւ ձեր սիրելին ընդունակ կլինեք փոքր ռոմանտիկ խելահեղությունների միմյանց հաճույք պատճառելու համար:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր սիրո հարցերում Խեցգետինները կարող են սահմանել եւ փոխել իրենց կանոնները, երբ կկամենան: Օրը նրանց հմայք կպարգեւի, իսկ այդ նշանակում է, որ նրանք անկրկնելի կդառնան հակառակ սեռի համար:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Չափազանց խստապահանջ լինելը հատուկ է ամուրիներին, սակայն եթե Առյուծները ցանկանում են երջանիկ լինել, նրանք ստիպված կլինեն ընդունել իրենց ընտրյալներին այնպես, ինչպիսին նրանք կան. բոլոր նրանց արժանիքներով եւ բացասական կողմերով:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը զգուշացնում են Կույսերին, որ նրանց անձնական կյանքում փոփոխությունների ժամանակն է մոտենում: Նոր մարդիկ եւ իրադարձությունները շատ շուտով ի հայտ կգան:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր Կշեռքներին վերջապես արժե վստահել իրենց բնազդներին եւ իրադարձությունների հոսքին՝ իրենց սովորույթներին հակառակ:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր արժե խոսել սիրելիի հետ ձեզ հուզող հարցերի շուրջ: Եթե ձեր միջեւ առկա են թյուրիմածություններ, ապա այսօր հիանալի ժամանակ է ամեն ինչը հանգիստ քննարկելու, հասկանալու եւ ներելու համարԽ

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր իրենց հարաբերություններում Աղեղնավորները կարող են լուրջ եւ պատասխանատու քայլ կատարել: Հնարավոր է , որ նրանք զգան արմատական փոփոխության անհրաժեշտությունը, իսկ, գուցե, Աղեղնավորները ցանկանում են այն նոր մակարդակի հասցնել:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Նույնիսկ եթե Այծեղջյուրները ընտելացել են նրան, որ սիրո հարցում բոլոր քայլերը իրենց փոխարեն են կատարում, այսօր նրանք ստիպվսած կլինեն հանդես գալ որպես նախաձեռնող կողմ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսներին արժե վերլուծել այն հարցը, թե ինչն են նրանք փնտրում սիրո մեջ եւ ինչու նրանց կյանքում ամեն ինչ հարթ չի զարգանում: Հնարավոր է, որ Ջրհոսները ձգտում են ավելի լուրջ եւ խորիմաստ հարաբերությունների: Այդ դեպքում նրանց արժե կյանքի ընկերներ փնտրել, որոնք նույն հզոր եւ լուրջ զգացմունքների տեր մարդիկ են:

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները լիովին վստահ կլինեն իրենց գրավչության վրա, այսինքն՝ անկրկնելի կլինեն: Նրանց արժե օգտվել այդ հանգամանքից՝ սրտեր կոտրելու եւ հակառակորդների մոտ նախանձը շարժելու նպատակով:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 58286անգամ
Վերջին լուրեր