14 / Հուլիս / 2022 : 13-47

Հայաստանի արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դի․ ՊՆ

Հուլիսի 14-ին, ժամը 10։25-ի սահմաններում, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։ Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Դիտվել է 72162անգամ
Վերջին լուրեր