18 / Հուլիս / 2022 : 15-20
                
                    
                        Ուկրաինայում ռուսական զորքերի «Արևելք» խմբավորման ղեկավար է նշանակվել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդունել է Ուկրաինայում ռազմական գործողությունների մասնակից ռուսական զորքերի «Արևելք» խմբավորման ղեկավար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:
«Հրամանատարական կետում «Արևելք» խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարին զեկուցել է պատասխանատվության գոտում ներկա իրավիճակի և հակառակորդի ուժերի ջախջախման վերաբերյալ մարտական առաջադրանքների կատարման առաջընթացի մասին»,- հայտնում են ՊՆ-ից։
Ստուգման ժամանակ Շոյգուն հրամայել է «Արևելք» խմբավորման պաշտպանել Դոնբասը ուկրաինական կողմի հրետակոծությունից։ Հանդիպման այլ մանրամասներ նախարարությունից չեն հայտնել։
«Արևելք» խմբավորումը մասնակցում է Դոնեցկի ուղղությամբ ռազմական գործողությանը։ Նախկինում չէր բացահայտվում, թե կոնկրետ ով է այն ղեկավարում։ Հուլիսի 4-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել «Արևելք» և «Արևմուտք» խմբավորումներին շարունակել առաջադրանքների կատարումը «նախկինում հաստատված պլանների համաձայն»:
Ռուստամ Մուրադովը Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն էր 2018 թվականից, եղել է Սիրիայում ռազմական խորհրդատու։ Եղել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գլխավոր հրամանատարը, ունի ՌԴ հերոսի կոչում:
 Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
                    
                    
                    
                    
                    
                        
                            
                        
                        
                    
                
            
                    Դիտվել է
                    14496անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հաջորդ տարի մենք կշարունակենք համատեղ աշխատանքը. Պուտնիը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է  Интерфакс -ը:
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին
Վաչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Անդրբայկալյան երկրամասում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ։
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների արյունը կփոխներարկեն ախտահարվածներին
Ռուսաստանում անցկացվել է կորոնավիրուսից ապաքինվածների արյան հանձնում՝ այն կորոնավիրուսով հիվանդներին փոխներարկելու նպատակով: Վարակի բուժման նոր մեթոդի մասին պատմել է Մոսկվայի քաղաքապետի սոցիալական...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ռուսաստանն առաջարկում է հետաձգել առցանց խանութներից ԵԱՏՄ երկրներ առանց մաքսատուրքերի ներմուծման...
Արտասահմանյան առցանց խանութներից Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներ ապրանքների առանց մաքսատուրքերի ներմուծման շեմի իջեցման հարցի քննարկումը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակի...
                            
                                11 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՌԴ-ից Հայաստան առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակն է հրապարակվել
Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցակի՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը ներկայացնում է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Կարևոր տեղեկություն ՀՀ քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստանում կորցրել են աշխատանքն ու հայտնվել...
Հայտնում ենք, որ դեսպանությունը շարունակ ջանքեր է գործադրում հնարավոր աջակցություն ցուցաբերելու այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր արտագնա աշխատանքի նպատակով ժամանել էին Ռուսաստան և ստեղծված իրավիճակի...
                            
                                09 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                Դեսպանատունը հրապարակել է դեպի Հայաստան թռիչքի համար սպասողների համալրված ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է  Դոմոդեդովո  օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող...
                            

                
                
                
                