19 / Հուլիս / 2022 : 16-06

ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիքի մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտնել է COVID-19 նոր ալիքի մասին, որն առաջացել է «օմիկրոն» շտամի պատճառով, և Եվրոպայի երկրներին կոչ է արել օպերատիվ միջոցներ ձեռնարկել պատվաստումների և դիմակների կրման վերաբերյալ:

«Ակնհայտ է, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, ինչպիսին անցյալ ամառ էր, միայն այս անգամ COVID-19-ի շարունակվող ալիքը պայմանավորված է «օմիկրոն» տարբերակի ենթագծերով, մասնավորապես՝ BA.2 և BA.5։ «Օմիկրոնի» յուրաքանչյուր գերիշխող ենթագիծ ցույց է տալիս փոխանցման հստակ առավելություններ նախկինում շրջանառվող վիրուսների նկատմամբ»,- ասվում է Կլյուգեի երեքշաբթի օրը հրապարակված հայտարարության մեջ:

Նա հայտնել է, որ վերջին վեց շաբաթվա ընթացքում եվրոպական տարածաշրջանում COVID-19-ի նոր դեպքերի թիվը եռապատկվել է, իսկ անցյալ շաբաթ գրանցվել է մոտ 3 միլիոն նոր դեպք, ինչը կազմում է աշխարհում բոլոր նոր վարակումների գրեթե կեսը: Կլյուգեն նաև մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ COVID-ը ցրտերի մոտենալուն զուգընթաց ավելի ինտենսիվ կտարածվի:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 9170անգամ
Վերջին լուրեր