20 / Հուլիս / 2022 : 18-23

Գալիս է նոր դարաշրջան և համաշխարհային պատմության նոր փուլ․Պուտին

Գալիս է նոր դարաշրջան և համաշխարհային պատմության նոր փուլ, երբ միայն ինքնիշխան պետությունները կկարողանան ապահովել աճի դինամիկա և կյանքի բարձր որակի հարցում օրինակ դառնալ այլ երկրների համար: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Գալիս է համաշխարհային պատմության նոր դարաշրջան, նոր փուլ, և միայն ինքնիշխան պետությունները կարող են ապահովել աճի բարձր դինամիկա, ուրիշների համար կյանքի չափանիշների և որակի, ավանդական արժեքների պաշտպանության և հումանիստական բարձր իդեալների զարգացման մոդելների օրինակ դառնալ, որոնցում մարդը ոչ թե միջոց է, այլ բարձրագույն նպատակ»,-ասել է Պուտինը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության «Ուժեղ գաղափարներ՝ նոր ժամանակների համար» ֆորումի լիագումար նիստում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 48083անգամ
Վերջին լուրեր