21 / Հուլիս / 2022 : 13-35
Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի. Արցախի նախագահ (տեսանյութ)
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով 44-օրյա պատերազմից հետո Արցախում իրականացվող բնակարանաշինության աշխատանքները:
Նշվում է, որ 2021-ից մինչև 2022 թ. հուլիսը Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվել է ավելի քան 1000 բնակարան՝ կառուցապատման, երկրորդային շուկայից ձեռքբերման և հին բնակֆոնդի վերանորոգման արդյունքում:
Դրանցից 377-ը նորակառույց բնակարաններ են՝ հիմնականում Ստեփանակերտում, որոնք կառուցվել են Արցախի և Հայաստանի պետական միջոցների և «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Բնակարաններն ու բնակելի տները տրամադրվել են զոհված անձանց ընտանիքներին, տեղահանվածներին, 1-ին խմբի անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, ՊԲ գործող և պահեստազորի զինծառայողների, 5 և ավելի զավակներ ունեցող ընտանիքներին, փախստականի կարգավիճակ ստացած ընտանիքներին, ծնողազուրկ անձանց ընտանիքներին:
Տեսանյութը՝ ստորև։
«Հարգելի՛ հայրենակիցներ,
2020 թ. աղետալի պատերազմի հետևանքով Արցախի՝ մեզ մնացած հատվածը վերածել ենք մեծ շինհարթակի՝ տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցների և սոցիալական այլ խմբերի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով: Կատարված աշխատանքներն ամփոփ ներկայացնում եմ ձեր ուշադրությանը»,- նշում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
17546անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...