22 / Հուլիս / 2022 : 15-42

«Շուտով շատ անակնկալներ կլինեն»․ Ուկրաինայի նախագահի գրասենյակ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը մտադիր է մինչև ձմեռ բեկում մտցնել ռազմական գործողությունում։

«Այժմ կարևոր է ռուսներին թույլ չտալ, որ պատերազմը ձգեն նաև ձմռանը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին լուրջ է տրամադրված ու պատրաստ է անել ամեն ինչ, որ մենք մեր տարածքները հնարավորինս շուտ ազատագրենք»,- գրել է Երմակը Տելեգրամի իր ալիքում։

«Շատ բան կախված է մեր մարտիկների պատրաստվածությունից։ Մենք կբեկենք այս պատերազմի ընթացքը։ Շուտով շատ անակնկալներ կլինեն»,- հավելել է նա։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 11016անգամ
Վերջին լուրեր