22 / Հուլիս / 2022 : 18-24

Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արցախը ծանր վիրավոր է, և նրա «ապաքինումը» գերխնդիր է համայն հայության համար:

Արցախի ճակատագրից է կախված ողջ հայ ժողովրդի ապագան: Արցախը կանգնած է գոյաբանականն սպառնալիքների առաջ, բայց չնայած բոլոր վտանգներին ու դժվարություններին, կան բոլոր հնարավորությունները երկիրը փրկելու և նրա ապահով ապագան ապահովելու համար։ Սա պահանջում է հայրենասիրական և պրոֆեսիոնալ մոտեցում ոչ միայն աշխատանքի, այլ ընդհանրապես կյանքի նկատմամբ»։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7726անգամ
Վերջին լուրեր