22 / Հուլիս / 2022 : 19-22

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հանդիպել են

Ստամբուլում գտնվող ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հանդիպել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարին և նրա հետ քննարկել իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում և Ուկրաինայում, ինչպես նաև` Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, հայտնում է Lenta-ն։

Նշվում է, որ Շոյգուն Աքարի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ամերիկացի զինվորականները երկար ժամանակ գտնվում են Սիրիայի ինքնիշխան պետության տարածքում։ Շոյգուն նրանց մնալն անվանել է միջազգային նորմերի խախտում։ «Միևնույն ժամանակ, ԱՄՆ զինված ուժերը ցինիկաբար գրավել և վերահսկում են Սիրիայում գտնվող տարածքները, որտեղ ապօրինի արդյունահանվում են ածխաջրածիններ, և հանքանյութեր են գողացվում ինքնիշխան պետությունից»,-ասել է Շոյգուն։ Նա Աքարի հետ զրույցում նաև կարևորել է Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը։ Շոյգուն Թուրքիայում է հացահատիկային համաձայնագրի ստորագրման նպատակով։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 4731անգամ
Վերջին լուրեր