23 / Հուլիս / 2022 : 18-26

Աղավնոյում վաղը նշվելու է Վարդավառը

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում վաղը նշվելու է Վարդավառը։ Այս մասին հայտնում է Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունը։

«Տոնենք Վարդավառը Աղավնոյում, ապահովենք ուրախ օր մեզ և մեր հայրենակիցների համար։ Մեքենաները շարժվելու են հուլիսի 24-ին, առավոտյան ժամը 9-ից 9։30-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից։

Այդ օրը Աղավնոյում գործելու է սննդի տոնավաճառ, կարող եք գնել ամենահամով ուտելիքը, պատրաստված ամենաուժեղ մարդկանց կողմից»,-ասված է հայտարարությունում։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 8762անգամ
Վերջին լուրեր