25 / Հուլիս / 2022 : 13-00

Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ․ նոր տվյալներ

Հայաստանում հուլիսի 25-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 965 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 425365-ի: Այս մասին Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։



Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում

Հուլիսի 18-ից հուլիսի 24-ի դրությամբ,

* 965 նոր դեպք
* 6158 թեստավորում
* 547 առողջացած
*7 մահվան դեպք

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 425365 դեպք, որոնցից 413901 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1144 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8633 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3154685 թեստավորում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 19756անգամ
Վերջին լուրեր