25 / Հուլիս / 2022 : 16-55

Խոզը հարձակվել և կծել է տղամարդուն․ վերջինս մահացել է

ՌԴ Իրկուտսկի մարզում խոզի հարձակման հետևանքով՝ տարեց տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում են մարզի դատախազության մամուլի ծառայությունից, գրում է Gazeta-ն։

Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 23-ին։ Գերատեսչության տվյալներով՝ առավոտյան գյուղում առանց հսկողության՝ խոզեր են եղել, որոնք ինքնուրույն շրջել են տարածքում։ Որոշ ժամանակ անց կենդանիները մտել են տներից մեկի տարածք, և տարածքի տերը փորձել է քշել նրանց։

Խոզերին դուրս բերելու փորձի ժամանակ կենդանիներից մեկը կծել է տղամարդու ոտքը։ Վերքի հետևանքով՝ տուժածը հոսպիտալացվել է, սակայն մեծ քանակությամբ արյուն է կորցրել և մահացել։

«Այս փաստի առթիվ քաղաքի դատախազությունը ստուգում է կազմակերպել՝ ապահովելու ընտանի գյուղատնտեսական կենդանիներ պահելու մասին օրենսդրության պահանջների պահպանումը: Վերահսկողական գործունեության արդյունքներով՝ հիմքերի առկայության դեպքում կձեռնարկվեն դատախազական արձագանքման միջոցառումներ»,- նշել են վարչությունից։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 44120անգամ
Վերջին լուրեր