25 / Հուլիս / 2022 : 20-12

Ժամկետային զինծառայողն այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս. ՊՆ

ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը այրվածքը ստացել է մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհը մարելիս։ Այս մասին ասել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Մամուլի քարտուղարն ասաց, որ վագոն-տնակում հրդեհն առաջացել է վառարանի կայծից։

Նշենք, որ ժամկետային զինծառայողը հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ էր ընդունվել։ Նա նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել էր Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով եւ այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով՝ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 23355անգամ
Վերջին լուրեր