Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հուլիս / 2022 : 11-17

Գեղեցկության գլխավոր արտահայտչամիջոցը վարքուբարքն է...
Աշխեն Կոստանդյան

Ելակետ/ Yelaket.am լրատվականի զրուցակիցն է հայ դիմահարդար, բազում մրցույթների մրցանակակիր Աշխեն Կոստանդյանը, որը մեզ հետ զրույցում կիսեց իր խոհերը պրոֆեսիոնալ դիմահարդարման, գեղեցկության բնորոշման, հիասթափության և ոգեշնչման մասին: -Ի՞նչ է դիմահարդարումը Ձեզ համար:
-Դիմահարդարումն ինքնարտահայտման միջոց է, որով կարող ես ինքդ քո մասին տպավորություն ստեղծել քո նախընտրած տեսանկյունից:

-Ո՞րն է գեղեցկության Ձեր բնորոշումը:
-Այժմ, ինչպես ցանկացած ժամանակաշրջանում կան գեղեցկության հստակ չափանիշներ, որոնք փոփոխական են,սակայն արտիստի համար չափանիշը առաջին հերթին մարդու արտաքին գեղեցկությունը ներքին գեղեցկության հետ համադրելու կարողությունն է, իսկ գեղեցկության գլխավոր արտահայտչամիջոցը վարքուբարքն է:

-Ի՞նչ կանոններ են գործում պրոֆեսիոնալ դիմահարդարների համար:
-Ինձ համար կարևորագույն են հետևյալ երեք կանոնները.մարդու դիմագծերի անատոմիական ձևի պահպանումը, նրան էությունից չհեռացնելը և ձեռքս նորաձևության զարկերակին պահելը: -Ի՞նչ պետք է լինի յուրաքանչյուր կնոջ դիմահարդարման պայուսակում:
-Կնոջ պայուսակում պետք է լինի իր կարծիքով իրեն ամենաարագ գեղեցկացնող դիմահարդարման միջոցը:Դա կարող է լինել մեկ թարթչաներկ,մեկ շրթներկ կամ մեկ մատիտ:

-Ի՞նչն է Ձեզ հիշեցնում, որ ժամանակը շատ արագ է անցնում:
-Երեխաներիս տարիքը:

-Կանայք սիրվածի՞ն են սիրում:
-Կանայք,ըստ իս,սիրում ու ձգտում են հաջողվածին,համարձակին,ով արգելքներ է հաղթահարում, իրենք էլ հետևում են նրան: -Ասում են՝ գրքերն ամենաշատն են պատմում մարդու մասին: Ո՞րն է Ձեր նախընտրած գրականությունը:
-Ես սիրում եմ պատմավեպեր,նաև մարդկության էվոլյուցիայի մասին գրականություն: Մի դեպքում տեսնում ենք, թե ինչպես ենք հասել այստեղ,իսկ մյուսում՝ ու՞ր կարող ենք գնալ, եթե դասեր չքաղենք պատմությունից:

-Ո՞ր նկարչի գործերն են ամենայուրօրինակը և ինչու՞:
-Լեոնարդո դա Վինչիի:Նա մասնագիտության առումով չափազանց հետաքրքիր է ինձ, որովհետև յուրովի բացահայտել է մարդու անատոմիան, դիմագծերը, սակայն ամենակարևորը՝ ֆենոմեն է, որ առեղծվածը հնարավոր չէ բացահայտել:
-Բնավորության ինչպիսի՞ գծեր ունեցող մարդկանց հետ երբեք չեք աշխատի:
-Ժլատ,ստախոս և ծույլ մարդիկ ինձ հետ անհամատեղելի են:

-Ո՞վ է հայկական հեռուստաընկերության ամենաառինքնող գեղեցկուհին:
-Նազենի Հովհաննիսյանը: -Ի՞նչն է Ձեզ այսօր ամենաշատը հիասթափեցնում:
-Մարդկանց անտարբերությունը:

-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում:
-Նոր սերնդի համարձակությունը:

-Ի վերջո՝ ի՞նչ է ուզում կինը:
-Ուզում է լինել սիրված...
Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը:
Դիտվել է 23295անգամ
Վերջին լուրեր