26 / Հուլիս / 2022 : 16-55

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Յանուկովիչի կառավարության նախկին անդամների նկատմամբ

Ուկրաինան հետախուզում է հայտարարել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության անդամներ՝ ԱԳ նախկին նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի և արդարադատության նախկին նախարար Ալեքսանդր Լավրինովիչի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պետական հետաքննության բյուրոյի ներկայացուցիչ Տատյանա Սապյանը։

«Երկու անձանց նկատմամբ համապետական և միջազգային հետախուզում է հայտարարվել պետական դավաճանության մեղադրանքով»,-ասել է նա

Հուլիսի 25-ին երկու նախկին նախարարներին մեղադրեցին 2010 թվականին Ռուսաստանի հետ Խարկովյան պայմանագիրը կնքելու համար։ Ըստ մեղադրանքի՝ այդ պայմանագիրը Ռուսաստանին հնարավորություն տվեց արդիականացնել նավատորմը և ավելացնել զինծառայողների թիվը Ղրիմում, ինչն էլ հանգեցրեց անեքսիայի։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 7439անգամ
Վերջին լուրեր