26 / Հուլիս / 2022 : 17-39

Եթե ռուսաստանցիներին զրկեն Շենգենյան վիզայից, Մոսկվան պատասխան քայլ կձեռնարկի․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եթե ռուսաստանցիներին զրկեն Շենգենյան վիզայից, Մոսկվան պատասխան քայլ կձեռնարկի:

«Հուսով եմ, որ Արևմուտքը սթափություն կդրսևորի և նման բան չի անի»,- հավելել է Պեսկովը և հույս հայտնել, որ Ֆինլանդիայում ՌԴ
քաղաքացիներին վիզաների տրամադրումը սահմանափակելու նախաձեռնությունը նույնպես կյանքի չի կոչվի, այլապես Մոսկվան բացասաբար կարձագանքի:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Եվրոպայից կոչեր են հնչում, թե պատժամիջոցների շրջանակում դադարեցվելու է ռուսներին շենգենյան վիզաների տրամադրման գործընթացը։ ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրման ամբողջական կասեցման դեպքեր են եղել Ռուսաստանում գտնվող Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Էստոնիայի հյուպատոսական հիմնարկներում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 24640անգամ
Վերջին լուրեր