27 / Հուլիս / 2022 : 10-53


Ռուսաստանը կապիկի ծաղիկի թեստեր է նվիրաբերել Հայաստանին

Ռուսաստանը Հայաստանին, Ղազախստանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին է հանձնել կապիկի ծաղիկի հայտնաբերման թեստային համակարգերը, հայտնում է Ռոսպոտրեբնադզորի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ «Վեկտոր» կենտրոնը օպերատիվ կերպով արտադրել է թեստային համակարգեր՝ հիվանդության դեպքերը հայտնաբերելու համար, այսօր թեստավորումը հասանելի է ամբողջ Ռուսաստանում:

«Ռոսպոտրեբնադզորի կողմից ռուսական թեստային համակարգերը փոխանցվել են Հայաստան, Ղազախստան, Ուզբեկստան և Թուրքմենստան: Բացի այդ, Ռոսպոտրեբնադզորի մասնագետները կազմակերպում են հատուկ սեմինարներ գործընկեր երկրների գործընկերների համար կապիկի ծաղիկի լաբորատոր ախտորոշման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ աշխարհի տասնյակ երկրներում արդեն պաշտոնապես հաստատվել է կապիկի ծաղիկի տարածման դեպքեր։ Հայաստանում դեռևս կապիկի ծաղիկիով վարակման դեպքեր չեն հայտնաբերվել։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 6138անգամ
Վերջին լուրեր