27 / Հուլիս / 2022 : 13-41

Թուրքիայում 50 ռուս զբոսաշրջիկ է մահացել. ՌԴ դեսպան

2022–ի առաջին 6 ամսում Թուրքիայում տարբեր պատճառներից մահացել է 50 ռուս զբոսաշրջիկ, հայտնել է Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը։

«Առաջին կես տարում մեզ մոտ, ցավոք, 50 մահացու ելք կա։ Հիմնական պատճառները, ինչպես միշտ, քրոնիկ հիվանդությունների սրումն են, առաջին հերթին ՝ սիրտ – անոթային, նաև ջրահեղձման, ճանապարհատրանսպորտային և այլ պատահարներ»,-ասել է դիվանագետը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում:

Անթալիայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության տվյալներով՝ միայն վերջին երկու ամսվա ընթացքում տասը լուրջ ավտովթար է տեղի ունեցել, որոնց հետևանքով տուժել է շուրջ 50 ռուս քաղաքացի, հայտնել է դեսպանը:

Նա նաև հավելել է, որ վերջին ամսվա ընթացքում ՌԴ–ից եկած զբոսաշրջիկների շրջանում ի հայտ է գալիս, «թվում էրմոռացված միտում» նրանք COVID–ով են հիվանդանում։ Այժմ 20 այդպիսի զբոսաշրջիկ կա Թուրքիայի հարավային նահանգներում։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 75457անգամ
Վերջին լուրեր