27 / Հուլիս / 2022 : 15-37

Մահացել է Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը

58 տարեկանում կյանքից անժամանակ հեռացել է Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը։

«Արտուր Աթայանը 2008-2012թթ․ լինելով Կապան քաղաքի ղեկավար՝ իր կարևոր ներդրումն է ունեցել քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման գործում։


Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի և համայնքապետարանի աշխատակազմի անունից ցավակցում և զորակցություն ենք հայտնում Աթայանների ընտանիքի անդամներին, մերձավորներին, գործընկերներին և կիսում անդառնալի կորստի ցավը»,-ասված է Կապանի համայնքապետարանի հաղորդագրությունում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 22612անգամ
Վերջին լուրեր