27 / Հուլիս / 2022 : 15-53

Խերսոնի շրջանը ենթարկվել է աննախադեպ հրթիռային հարձակման

Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի շրջանի վրա արձակել են 36 հրթիռ, ինչը ռազմական գործողությունների ողջ ընթացքում տեղի ունեցած ամենահզոր հարձակումներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Խերսոնի շրջանի ղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը։

«Ընդհանուր առմամբ Խերսոնի շրջանի վրա արձակվել է 36 հրթիռ։ Մեծ մասը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են, բայց այնուամենայնիվ դա ամենահզոր հրթիռային հարձակումներից մեկն էր, որին երբևէ ենթարկվել է մեր շրջանը»,-հայտարարել է Ստրեմոուսովը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 31133անգամ
Վերջին լուրեր