Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հուլիս / 2022 : 10-27

Աշխարհում մինչ օրս կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 000 դեպք է գրանցվել. ԱՀԿ ղեկավար

Աշխարհում մինչ օրս գրանցվել է կապիկի ծաղիկով վարակման ավելի քան 18 հազար դեպք: Այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

ԱՀԿ ղեկավարի խոսքով՝ դեպքերի ավելի քան 70 տոկոսը գրանցվել է Եվրոպայում, իսկ 25 տոկոսը՝ ամերիկյան աշխարհամասում:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս նպատակաուղղված պատվաստում իրականացնել այն անձանց, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով հիվանդների հետ, ինչպես նաև վարակվելու բարձր ռիսկ ունեցողներին, այդ թվում՝ բուժաշխատողներին, լաբորատորիայի որոշ աշխատողներին և բազմաթիվ սեռական զուգընկերներ ունեցողներին»,- ասել է Թեդրոս Հեբրեյեսուսը:

Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող, հազվադեպ հանդիպող, վիրուսային ծագման հիվանդություն է, որը հիմնականում արձանագրվում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի հեռավոր շրջաններում: Վիրուսը մարդուն փոխանցվում է հիմնականում վայրի կենդանիներից, ինչպիսիք են՝ կրծողները և պրիմատները (շիմպանզե, գորիլա, օրանգուտան և այլն): Կապիկի ծաղկի վիրուսը (Orthopoxvirus) նման է բնական ծաղկի վիրուսին:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 7503անգամ
Վերջին լուրեր