Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հուլիս / 2022 : 11-00

Դավթյանների գործունեության հաջողությունը ոչ միայն Տեղ համայնքի հպարտությունն է, այլև ամբողջ Գորիսի տարածաշրջանի եւ անհամեստություն չի լինի ասել՝ Հայաստանի․ Բաց նամակ Տեղի համայնքապետին

Սյունեցի Արտուր Խոջաբաղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բաց նամակ Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցին

Հարգելի Ղուլունց,

Այն ինչ պիտի գրեմ այս բաց նամակի տեքստում, իհարկե, կարող եմ նաեւ ուղիղ ասել Ձեզ։ Բայց ընտրեցի դիմումի այս ձևաչափը, քանի որ խնդրո առարկան վերաբերում է Ձեր համագյուղացիներին եւ ցանկությունս է, որ նրանք նույնպես ականջալուր լինեն այս տողերին։

Ցանկացած հասարակության մեջ կան լուսավոր կետեր, ովքեր տվյալ հասարակության մեջ կատարում են թե գաղափարական, թե տնտեսական առաջնորդության դեր եւ ստեղծում են հավելյալ արժեք։

Դավթյանների գործունեության հաջողությունը ոչ միայն Տեղ համայնքի հպարտությունն է, այլև ամբողջ Գորիսի տարածաշրջանի եւ անհամեստություն չի լինի ասել՝ Հայաստանի։

Նրանց օրինակին այսօր շատերն են հետևում Հայաստանում եւ շատերն էլ գրանցում են հաջողություններ։

Ցանկացած խելացի մարդ եւ առհասարակ՝ ղեկավար միայն պիտի հպարտանա, որ իր հասարակության մեջ կան այդպիսիք։

Եվ ղեկավարի հիմնական գործառույթներից է, որ իր համայնքում լինեն ուժեղ տնտեսվարողներ, ովքեր ունակ են հանդիսանալու քարշակ հասարակության համար։


Հենց թերևս այս հանգամանքն է, որ ես որպես Գորիսում մասնավորապես բիզնես միջավայրի զարգացման մեջ իր ներդրումն ունեցող մարդ, մեծ վրդովմունք եմ ապրել Տեղ գյուղում տեղի ունեցող իրադարձություններից եւ ինչ որ իմաստով այն համարում եմ նաեւ իմ խնդիրը, քանի որ Դավթյանների գրանցած հաջողությունները եղել են ոգեշնչման աղբյուր նաեւ ինձ համար։

Ըստ այդմ, դուք պարտավոր եք հանդարտացնելու ձեր համագյուղացիներին հենց նրանց շահերից ելնելով։ Որպես համայնքի ղեկավար, դուք պետք է ամեն կերպ սատարեք Դավթյանների ընտանիքին, որպեսզի նրանք ուժեղացնեն իրենց տնտեսությունը։

Կորցնելով այդ հնարավորությունը ձեր համայնքում դուք մեծ արժեք եք կորցնում։

Ես վստահ եմ, որ Ձեր գյուղացիների խնդիրների համար ավելի արդյունավետ տարբերակներ էլ կարող եք գտնել։

Հակառակ դեպքում կստացվի, որ դուք անըդնուակ եք պաշտպանելու ձեր համայնքում խոշոր ներդրումներ կատարող տնտեսվարողներին։

Դա ուղիղ ազդեցություն կունենա, որ Տեղ համայնքում երկար տարիներ չլինեն խոշոր, երկարաժամկետ ներդրումներ։ Դա իր ուղիղ բացսական ազդեցությունը կունենա նաև Գորիսի տնտեսության վրա։

Ես վստահ եմ, որ դուք կարող եք լուծել այս խնդիրը։

Դրա համար էլ հրապարակային հենց Ձեզ եմ գրում։

Հ․գ․ Երբ թուրքերը գրավեցին Կոնստանդնուպոլիսը, առաջին բանը որ արեցին, քաղաքի արհեստավորներին, առեւտրականներին արտոնություններ տալն էր։ Դա պարզ ճշմարտություն է, քանի որ երկրի տնտեսությունը հենց նման մարկդանց շնորհիվ է զարգանում։
Հարգանքով

Արտուր Խոջաբաղյան

Հ․գ․ Սիրելի ընկերներ, եթե դուք համամիտ եք, կիսվեք կամ էլ + դրեք, որպեսզի մարդիկ հասկանան իրենց կատարած քայլի թողած բացասական հետեւանքների լրջությունը»։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 15836անգամ
Վերջին լուրեր