13 / Մայիս / 2020 : 10-26

 

Ինչպես են մաքսանենգ ծխախոտը Հայաստանից տեղափոխել Ռուսաստան (տեսանյութ)
 

Ապրիլի վերջին «Бойлерная» տելեգրամ-ալիքը, վկայակոչելով իրավապահ մարմինների սեփական աղբյուրները, հայտնեց, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության հետ միասին Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել են մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ: Նշվում է, որ առգրավվել է 40 տոննա ծխախոտ։

«Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է հայկական ակցիզային դրոշմանիշներով տարբեր ապրանքանիշերի 2700 տուփ ծխախոտ: Ըստ սահմանապահների, թռիչքն ուղևորվում էր Երևանից Աֆղանստան՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով»,- գրել էր Telegram- ալիքը:

Հետո տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ ծխախոտի հետ կապ ունեն Նիկոլ Փաշինյանի պատգամավոր աներձագը՝ Հրաչ Հակոբյանը, ինչպես նաև եղբոր տղան՝ Սիփան Փաշինյանը: Վերջիններս հերքեցին տեղեկությունները:

Դիտվել է 30342անգամ
Վերջին լուրեր