28 / Հուլիս / 2022 : 15-40

Նյարդային համակարգի հիվանդությունները՝ սեռական խանգարումների պատճառ․ սեքսապաթոլոգ

Նյարդային համակարգի հիվանդությունները սեռական խանգարումների պատճառ. այս թեմային անդրադարձել է Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը։

* Բազմակի սկլերոզը հիվանդություն է , որի ժամանակ վնասվում է կենտրոնական նյարդային համակարգը, ներառյալ գլխուղեղը և ողնուղեղը: Այս հիվանդության ժամանակ մարդու իմուն համակարգը նյարդային բջիջների միելինային պաշտպանիչ թաղանթի նկատմամբ ագրեսիվ գրոհում է և վնասում այդ թաղանթը:

* Երբ առկա է սեքսուալ ստիմուլ, այն հաղորդվում է կենտրոնական նյարդային համակարգ (գլխուղեղ կամ ողնուղեղ), ապա այնտեղից խթանող ազդակներ են փոխանցվում սեռական օրգաններ, որոնք ապահովվում են տղամարդկաց մոտ էրեկցիա, կանանց մոտ՝ լյուբրիկացիա: Բազմակի սկլերոզի ժամանակ խախտվում է այդ մեխանիզմը:



* Դրանից բացի կան նաև այլ պատճառներ. այս խնդիր ունեցող մարդիկ հաճախ ունենում են ընկճվածություն, մկանային սպազմ, միզարձակման կոնտրոլի հետ կապված խնդիրներ, դեպրեսիա, անվստահություն սեփական ուժերի նկատմամբ, հիվանդությունով պայմանավորված ստրեսներ, տագնապ, ինչը որոշակիորեն դժվարացնում է նրանց սեռական կյանքը և միջանձնային զուգընկերային հարաբերությունները:

* Թե տղամարդկանց, թե կանանց մոտ նվազում է սեռական ցանկությունը, առաջ է գալիս օրգազմի հասնելու դժվարություններ, իջնում է սեռական օրգանների ընկալիչների զգայնությունը:

*Տղամարդիկ ունենում են խնդիրներ էրեկցիայի հասնելու կամ պահպանելու առումով՝ արձանագրվում է էրեկտիլ դիսֆունկցիա, հաճախ դիտվում են սերմնաժայթքման հետ կապված խնդիրներ՝ սեմնաժայթքման ուշացում կան անկարողություն: Կանանց մոտ հաճախ առաջ եկող սեքսուալ խանգարումը անբավարար լյուբրիկացիան է, այն հարաբերությունները դարձնում է ցավոտ և դիսկոնֆորտ է առաջացնում:

* Կարևոր է այն հանգամանքը, որ քանի որ հիմնական հիվանդությունը ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում, ուստի և սեքսուալ խանգարումների կանխարգելումը և ապա նաև բուժումը պետք է կրի հետևողական բնույթ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 40882անգամ
Վերջին լուրեր