28 / Հուլիս / 2022 : 15-51

Ադրբեջանը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ․ՊՆ

Հուլիսի 28-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Yelaket.am-ը տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։

Հայկական կողմից տուժածներ չկան։


Կարդացեք նաև Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 62900անգամ
Վերջին լուրեր