29 / Հուլիս / 2022 : 10-10

Ուկրաինայի մի մասը կլինի Ռուսիա. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Վլադիմիր Զելենսկու խոսքերը Կիևյան Ռուսիայի միակ օրինական ժառանգորդի մասին։


«Զելենսկին Ուկրաինան անվանել է Կիևյան Ռուսիայի միակ օրինական ժառանգորդը: Արքայազն Վլադիմիր, ուրեմն մի նեղացիր, որ Ուկրաինայի մի մասը կկոչվի Ռուսիա: Դա ինքդ է ասել: Լավ արեցիր»,- գրել է Զախարովան իր Telegram ալիքում։

Ավելի վաղ Զելենսկին տեսաուղերձում հայտարարել էր, որ Ուկրաինան Կիևյան Ռուսիայի միակ օրինական ժառանգն է։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 37174անգամ
Վերջին լուրեր