29 / Հուլիս / 2022 : 14-10

Ուկրաինայի ԶՈւ-ի հրետակոծության պատճառով 53 ուկրաինացի ռազմագերի է զոհվել

Ելենովկայի ուղղիչ գաղութին, որտեղ պահվում էին ռազմագերիներ, ուկրաինացի զինվորականների հարվածի հետևանքով զոհվել է 53 մարդ, ևս 75-ը՝ վիրավորվել են։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ուրբաթ օրը նման տվյալներ է տրամադրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքային պաշտպանության շտաբը։

«Ուկրաինայի զինված կազմավորումների գիշերային գնդակոծության հետևանքով Ելենովկա գյուղում գտնվող ԴԺՀ արդարադատության նախարարության պետական քրեակատարողական ծառայության Վոլնովախա ուղղիչ գաղութի թիվ 120 գաղութի տարածքում, որտեղ ուկրաինացի ռազմագերիներ են պահվում է, 53 մարդ է զոհվել, ևս 75-ը վիրավորվել են»,-ասվում է շտաբի Telegram ալիքում։

Մինչ այդ ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել էր, որ հրետակոծության հետևանքով զոհվել էր 47 մարդ, տարբեր ծանրության վիրավորում ստացել 75-ը։ Նրա խոսքով՝ գաղութում եղել է 193 մարդ։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13082անգամ
Վերջին լուրեր