29 / Հուլիս / 2022 : 15-31

Ֆրանսիացիներից կարելի էր ավելի կոռեկտ արտահայտություններ ակնկալել․ Լավրովը՝ Մակրոնին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ասածը և նրա արտահայտությունները վիրավորական անվանել։ Լավրովը Մակրոնին խորհուրդ է տվել ավելի կոռեկտ արտահայտվել։ Նրա խոսքը մեջբերում է «Իզվեստիան»։

Ավելի վաղ Էմանուել Մակրոնը մտահոգություն էր հայտնել Աֆրիկայում Ռուսաստանի դիվանագիտական և ռազմական կապերի ընդլայնման կապակցությամբ ՝ հայտարարելով, որ ՌԴ-ն այցելում է Աֆրիկա և աջակցում բացարձակապես ձախողված ոչ լեգիտիմ ռեժիմներին և խունտաներին:

«Ինչ վերաբերում է նախագահ Մակրոնին և նրա հայտարարություններին, ապա ֆրանսիացիներից կարելի էր ավելի կոռեկտ արտահայտություններ ակնկալել։ Եթե նայենք այն երկրների ցանկը, ուր այցելել ենք մենք, ապա դա բավականին վիրավորական է այն պետությունների համար, որոնք շարունակում են հետևողականորեն զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ»,– ասել է Լավրովը։

Հուլիսի 26-ին Ուգանդայի նախագահ Յովերի Կագուտա Մուսևենիի հետ ասուլիսում Լավրովը հավաստիացրել է, որ աֆրիկյան մայրցամաքի դերը Ռուսաստանի արտաքին քաղաքական նոր ռազմավարության մեջ էապես կբարձրացվի:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 13346անգամ
Վերջին լուրեր