29 / Հուլիս / 2022 : 18-47

Մոլդովայի իշխանություններն արգելել են Կիրկորովի մուտքն իրենց երկիր․ նրան օդանավակայանից ներս չեն թողել (տեսանյութ)

Մոլդովայի իշխանություններն արգելել են Ֆիլիպ Կիրկորովի մուտքը երկիր։

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ` ժամը 23:30-ին, արտիստը մասնավոր չվերթով ժամանել է Քիշնևի օդանավակայան, սակայն սահմանային հսկողությունում պարզ է դարձել, որ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող մուտք գործել երկիր։ Արդյունքում երգիչն ստիպված է եղել գիշերն անցկացնել օդանավակայանի VIP սրահում։

«Գործելով սահմանված կանոնադրության համաձայն՝ Մոլդովայի սահմանային ոստիկանությունը պարզել է, որ Ֆիլիպ Կիրկորովի կողմից պետական սահմանը հատելու թույլտվության պայմանները չեն պահպանվել»,- նման հայտարարություն է տարածել Մոլդովայի ոստիկանությունը։

Թե ինչ նպատակով է ռուսական էստրադայի աստղը ժամանել երկիր, դեռ չի հաղորդվում, քանի որ իրականում նա համերգներ ունի Ղրիմում։ Ըստ լուրերի՝ Ֆիլիպ Կիրկորովը պետք է մասնակցեր կորպորատիվ միջոցառման։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Տեսանյութը՝ ստորև

Դիտվել է 13806անգամ
Վերջին լուրեր