29 / Հուլիս / 2022 : 19-01

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է N զորամիավորում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հուլիսի 28-ին այցելել է N զորամիավորում։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀՊաշտպանության նախարարությունից։

Զորամիավորման հրամանատարը զեկուցել է կատարված աշխատանքների, անձնակազմի ֆիզիկական, մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության մակարդակի և ստորաբաժանումներին առաջադրված խնդիրների վերաբերյալ:

ԶՈւ գլխավոր շտաբի պետը շրջել է զորամասերում, հետևել պլանավորված միջոցառումների կատարման ընթացքին և ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին հետագա ծառայության կազմակերպման, անձնակազմի մարտունակության վերաբերյալ։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 8533անգամ
Վերջին լուրեր