30 / Հուլիս / 2022 : 13-19

Ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը Թաղավարդի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում այսօր ադրբեջանցիները խախտել են հրադադարի ռեժիմը, տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օրվա ընթացքում Թաղավարդի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքից կրակ են բացել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ: Տուժողներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ միջադեպը կարգավորվել է` ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավարմամբ ադրբեջանական եւ հայկական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։

Հավելենք, որ այսօր սոցցանցերում լուրեր էին շրջանառվում, թե հայկական կողմը թշնամու կրակոցների հետեւանքով զոհ ունի, սակայն Արցախի պաշտպանության բանակը հերքել էր լուրերը` ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 21050անգամ
Վերջին լուրեր