13 / Մայիս / 2020 : 12-16

Եթե այս տեմպերով շարունակվի կանոնները չպահպանելը, ստիպված կլինենք կրկին գնալ խստացումների․ Նիկոլ Փաշինյան

Հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ աշխարհում եւ մեր երկրում առկա իրավիճակը մարդիկ անտեսում են:

«Վերջին օրերին, ըստ ամենայնի, շատ իրադարձություններ եղան, որոնք ուշադրության կարիք ունեն, բայց ցավով ուզում եմ փաստել, որ կորոնավիրուսային իրավիճակը մարդկանց ուշադրությունից դուրս է մնում: Արդեն քանի օր է՝ մենք կորոնավիրուսի հարյուրից ավելի դեպքեր ենք ունենում: Հաշվի առնելով այն իրավիճակը, որ կորոնավիրուսը դեռ երկար ժամանակ առկա է լինելու մեր բոլորի կյանքում, մենք որոշեցինք շարժվել սահմանափակումները թուլացնելու թուլային տարբերակով, բացել տնտեսական գործունեության որոշակի ոլորտներ: Ի՞նչ էինք մենք ասել, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է անձնական պատասխանատվության իր չափաբաժինն ունենա: Ես փողոցներում տեսնում եմ իրար ձեռքով բարեւող, իրար կիպ կանգնած զրուցող, կոպիտ է հնչում, բայց իրար քիթ մտած  մարդկանց, դա մեծ խնդիր է, եւ մենք էլ մեծ խխնդիրներ կունենանք:

Մեզանից յուրաքանչյուրը կարող է խուսափել վարակվելուց եւ ուրիշին վարակելուց, եթե պահպանի հեռավորություն, չի կարելի իրար այդքան մոտ կանգնելով առանց դիմակի զրուցել իրար հետ, չպետ ք է առանց ախտահանված ձեռքերի դիպչել դեմքին: Ուզում եմ կոր անել, որ չախտահանված ձեռքերով չդիպչենք մեր դեմքին: Եվ առհասարակ ուզում եմ կոչ անել պահպանել ոչ միայն կորոնավիրուսային, այլ անձնական հիգիենայի կանոնները»,-ասաց վարչապետը:

նա հավելեց, որ վերջին օրերին  կորոնավիրուսի հարյուրավոր դեպքեր են գրանցվում ամեն օր, արդեն 48 մարհվան դեպք կա : Այս վիրուսը, ըստ վարչապետի, դեռ մեկ տարուց ավելի պահպանվելու է, եւ մարդիկ պետք է սովորեն ապրել այդ պայմաններում եւ ապրել՝ անհատական պատասխանատվություն եւ անձնական պաշտպանություն ունենալով:

«Տասնյակ մարդիկ վարակել են ուրիշներին եւ առանց կաշկանդվելու համաճարակային իրավիճակ ստեղծել՝ չպահպանելով տարրական կանոններ:

Մենք կարող ենք խուսափել մի իրավիճակից, երբ արդեն տեղ չենք ունենա՝ կորոնավիրուսով հիվանդներին բուժօգնություն տրամադրելու համար:

Այս իրավիճակում մենք հնարավոր է՝ խստացնենք հակահամաճարակային միջոցառումները, հակառակ դեպքում  ստիպված կլինենք նորից մտցնել սահմանափակումներ:

Դիտվել է 18234անգամ
Վերջին լուրեր