01 / Օգոստոս / 2022 : 10-06

Հերթական հրաշքի մասին… փոքրիկ Տիգրանի վիրահատությունը բարեհաջող է անցել… Բժիշկ (լուսանկարներ)

Բժիշկ Արմեն Արմոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։

«Հերթական հրաշքի մասին․․․

Երեկ բարեհաջող իրականացվել է 8-ամսյա Տիգրան Ավանեսյանի լյարդի փոխպատվաստումը։


Վիրահատությունը բավականին լավ է անցել, այն տևել է ավելի քան 14 ժամ: Նմանատիպ բարդ և կարևոր վիրահատությունը հնարավոր է եղել իրականացնել Բելառուսից ժամանած բժիշկների և Արաբկիր ԲՀ-ի բժիշկների ու բուժանձնակազմի համատեղ գործակցության և մեծ ջանքերի շնորհիվ, որի համար շատ շնորհակալ ենք։


Տիգրանի լյարդի փոխպատվաստման դոնոր հանդիսացել է իր մայրիկը, և ներկա պահին երկուսի ցուցանիշներն էլ բժիշկները գնահատում են լավ:
Իհարկե, երեխային դեռ հետվիրահատական բարդ շրջան է սպասվում, սակայն լիահույս ենք, որ Տիգրանը ուժեղ կգտնվի և կհաղթահարի իր կյանքի գուցե ամենադժվար փորձությունը։

Շնորհակալ ենք բոլոր աջակիցներին մեծ հոգատարության ու սրտացավության համար:

Հիշեցնենք, որ Տիգրանի հայրը արցախյան երեք պատերազմների լեգենդար մասնակից է:

Այս բացառիկ վիրահատությունը հնարավոր է դարձել Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության և Արցախի կառավարության (ի դեմս առողջապահության նախարարության) համաֆինանսավորմամբ, որն արդյունավետ համագործակցության հիանալի օրինակ է:

Եկեք շուտափույթ ու լիարժեք ապաքինում մաղթենք փոքրիկին։

#hfcarmenia #հանուներեխաների, #ԱրաբկիրԲՀ»,-գրել է բժիշկ Արմեն Արմոս Մարտիրոսյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 18932անգամ
Վերջին լուրեր