02 / Օգոստոս / 2022 : 09-43

Այս պահին իրավիճակը շփման գծում կայուն է. Վիտալի Բալասանյան

Այս պահին իրավիճակը շփման գծում կայուն է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Բոլոր ուղղություններով էլ իրավիճակը նորմալ է: Գանձասարը սահմանից 100 կմ հեռու է: Հետեւեք պաշտոնական հաղորդագրություններին»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ աօգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից դիրքային եւ մարդկային կորուստներ չկան: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հայկական կողմն ունի մեկ վիրավոր՝ ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։

Դիտվել է 11217անգամ
Վերջին լուրեր