02 / Օգոստոս / 2022 : 14-04
Հայկական կողմը չի համաձայնվում Ադրբեջանի նախապայմանին, դրա համար էլ Ադրբեջանը ճնշումներ է գործադրում.Մովսես Հակոբյան
Ադրբեջանը ուզում է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերը, դրա համար է ագրեսիվացել:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյան:
Ըստ նրա՝ հայկական կողմը չի համաձայնվում Ադրբեջանի որևէ նախապայմանի, դրա համար էլ Ադրբեջանը ճնշումներ է գործադրում:
Իսկ թե կոնկրետ ի՞նչ նախապայմանը չի կատարում հայկական կողմը՝ ԳՇ նախկին ղեկավարը պարզաբանեց՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ և 5-րդ կետերը: Նշենք, որ 4-րդ կետը վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը՝ 5 տարի ժամկետով, որն ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական 5-ամյա ժամկետով, եթե միայն Կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին։ Իսկ 5-րդ կետը վերաբերում է խաղաղապահ կենտրոնի ստեղծմանը։
Հիշեցնենք, որ վերջերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամայել էր ադրբեջանական բանակին«պատրաստ լինել Հայաստանի կողմից հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական զսպմանը», ինչից հաջորդեց ադրբեջանական կողմի սադրանքներն Արցախում:
Արդյո՞ք կապ տեսնում է Ադրբեջանի ՊՆ նախարարի և Ադրբեջանի ԶՈՒ-ի երեկվա ագրեսիվ գործողությունների միջև, Մովսես Հակոբյանն ասաց.
«Կապը ուղղակի է»,-ասաց նա:
«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ երեկ իրավիճակը լարվել է Արցախում: Ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են ռազմական սադրանքի՝ փորձելով մի քանի հատվածներից հատել շփման գիծը, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Արցախի Հանրապետության ՊԲ-ի հաղորդմամբ՝ այսօր ևս իրավիճակը շարունակում է լարված մնալ:
Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է
48204անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...