03 / Օգոստոս / 2022 : 15-30

Ադրբեջանական ստորաբաժանումները ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ, 7 զինծառայող վիրավոր է․ ՊԲ-ն մանրամասներ է հայտնում

Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։


Կարդացեք նաև՝ Ծանր մարտեր են ընթանում Լաչինի միջանցքի մոտակայքում․ Նաիրի Հոխիկյան

Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 80734անգամ
Վերջին լուրեր