Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Օգոստոս / 2022 : 17-05

Ադրբեջանը պահանջում է ամբողջական զինաթափում

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները համաձայնվել են կատարել Ադրբեջանի պահանջը՝ Արցախից դուրս բերել պարտադիր ժամկետային զինծառայողներին, Ադրբեջանն առավել սեղմում է օղակը՝ պահանջելով ամբողջական զինաթափում։

Մի քանի ամիս է ինչ Ադրբեջանն ակտիվ խոսում է Արցախում գործող «անօրինական զինված խմբավորումների» գոյության մասին՝ նկատի ունենալով պաշտպանության բանակին և զգուշացնում «հակաահաբեկչական գործողությունների» անհրաժեշտության մասին։

Մինչ Ադրբեջանը հիմք էր նախապատրաստում գործողությունների ծավալման համար, ՀՀ իշխանությունը երկրի ներսում համոզում էր, թե խաղաղությունն անխուսափելի է, իսկ հնարավոր սրացումների, մարտական գործողությունների մասին խոսացողներին իշխանական քարոզչամեքենան և քաղաքական մեծամասնությունը թիրախավորում էր։

Փաշինյանական ռեժիմը փակել է գոյատևելու և հայի գոյության բոլոր հնարավորությունները և երկիրը տանում է նոր արկածախնդրության ճանապարհով»,- Տիգրան Աբրահամյանը։

Հայաստանից Արցախ զորակոչված պարտադիր ժամկետային զինծառայողներին շտապ զորացրում են. Տիգրան Աբրահամյան
Դիտվել է 165404անգամ
Վերջին լուրեր