13 / Մայիս / 2020 : 15-58

ԱԺ նախագահի պաշտոնի համար առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է․

«Քիչ առաջ Շուշի քաղաքի մշակույթի պալատում ավարտվեց «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքում ընդգրկված քաղաքական ուժերի մասնակցությամբ հրավիրված արտահերթ նիստը, որտեղ կայացած փակ գաղտնի քվեարկության արդյունքում Ազգային ժողովի նախագահի պաշտոնի համար մեր քաղաքական թիմի կողմից առաջադրվելիք թեկնածուներից առավելագույն ձայներ է ստացել Արթուր Թովմասյանը:

Նիստում որոշում է կայացվել նաեւ ձեւավորվելիք խորհրդարանում մեր քաղաքական դաշինքի խմբակցության ղեկավար ընտրել Արթուր Հարությունյանին, քարտուղար՝ Էլեոնորա Ավանեսյանին:

Ի դեպ, տեղեկացնեմ նաեւ, որ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի նախընտրական ցուցակից Կարեն Դանիելյանը կնշանակվի Նախագահի աշխատակազմի ղեկավար, Լուսինե Ղարախանյանը՝ կրթության, գիտության եւ սպորտի հարցերով նախարար, իսկ Արամ Սարգսյանը՝ քաղաքաշինության նախարար:

Մնացած նշանակումների մասին՝ հերթով՝ առաջիկայում»:

Դիտվել է 10145անգամ
Վերջին լուրեր