04 / Օգոստոս / 2022 : 17-31

Եռամսյա վարժական հավաքի մասնակիցը քնած ժամանակ հանկարծամահ է եղել. ՀՀ ՊՆ

Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Պաշտպանության նախարարությունից։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Ատոմ Հարությունյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար։


Այլ նորություններին հետևեք այստե՛ղ։
Դիտվել է 36765անգամ
Վերջին լուրեր