13 / Մայիս / 2020 : 17-27

ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը «Россия 24» հեռուստաալիքի եթերում խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին։ Այս մասին հայտնում է Լենտան։

Նրա խոսքերով, այժմ աշխարհում հարյուրից ավելի դեղագործական ընկերություններ պատվաստանյութեր են ստեղծում, և 8 նմուշներ արդեն անցնում են կլինիկական փորձարկումներ:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ դեռ վաղ է խոսել պատվաստանյութի հայտնվելու ժամկետի մասին:

Ըստ ԱՀԿ-ի, պատվաստանյութը կարող է ստեղծվել արդեն այս տարի, բայց զանգվածային արտադրությունը կսկսվի ոչ շուտ, քան հաջորդ տարի:

Վույնովիչը նաև ասել է, որ Ռուսաստանում համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցները լավ արդյունքներ են ցույց տվել, ինչի շնորհիվ երկրում մահացության ցուցանիշը ցածր է։

Դիտվել է 24188անգամ
Վերջին լուրեր